CIAO POD

Նորարարական դիզայն, գրավիչ և կոմպակտ Ciao-ն կատարյալ ընտրություն է ինչպես տան, այնպես էլ գրասենյակի համար: Այս սրճեփ մեքենան ունի նվազեցված հզորությունը, ինչը զգալի էներգախնայողություն է ապահովում։

Նոր ինքնամաքրվող հիդրավլիկ համակարգը կանխում է կրաքարային նստվածքի կուտակումը սրճեփ մեքենայի մեջ։ Կենտրոնական կողպման համակարգը ապահովում է կայունություն, ինչը նպաստում է, որ սուրճը լավ թրմվի։

Ավտոմատ մեխանիկական բեռնման և արտամղման համակարգը թույլ է տալիս հեշտությամբ տեղադրել պարկուճը և ապահովում է դրա ինքնաբերական դուրսբերումը հատուկ տարայի մեջ:

Ցինկապատ թիթեղյա շրջանակը բարձրացնում է ամրությունն ու կանխում ժանգոտումը, մինչդեռ ABS կափարիչները հեշտացնում են սարքի ներսի հատվածի հասանելիությունը և տեխնիկական սպասարկումը:

Այս ամենի արդյունքում Ciao-ն համարվում է իտալական սրճեփների ամենալավ տարբերակներից մեկը, որը հաստատ կգնահատեն սուրճի սիրահարները։
Տեխնիկական բնութագիր
Աքսեսուարներ

Տեխնիկական բնութագիր

Էներգիայի սպառում՝ 400-475Վտ
Լարման տարբերակներ՝ 230Վ/50Հց, 220Վ/60Հց, 120Վ/60Հց, 100Վ/60Հց
Ջերմային վերահսկողություն՝ ֆիքսված թերմոստատ
Ջրամանի տարողունակություն՝ մոտավորապես 1 լիտր
Չափսեր՝ 140 x 330 x 300 մմ
Քաշ՝ մոտավորապես 5 կգ
Գործառույթ՝ 1 բաժակ սուրճ
Գույներ՝ Կարմիր, սպիտակ, մոխրագույն, սև
Պալետի քանակ՝ 50

Աքսեսուարներ

Կրեդիտային սուրճի համակարգ
Հետևում է սուրճի օգտագործմանը և ավտոմատ արգելափակում է սարքը նախապես սահմանված չափաբաժնի սպառման դեպքում։

Էներգախնայող համակարգ
Որոշ ժամանակ սրճեփ մեքենան չօգտագործվելուց հետո, ավտոմատ անցնում է սպասման ռեժիմի՝ նվազեցնելով էներգիայի սպառումը։

Էլեկտրոնային հավաքածու
Պարունակում է՝
  • Էլեկտրոնային թերմոստատ՝ ճշգրիտ ջերմաստիճանի վերահսկման համար
  • Ժամանակով կարգավորվող չափաբաժին՝ սուրճի ծավալի ավտոմատ վերահսկման համար
  • Էներգախնայող համակարգ
  • Կրեդիտային սուրճի համակարգ